Մատչելիության հղումներ

Բրյուսովում ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել


Հայաստան – Կրթության նախարար Արմեն Աշոտյանը (ձախից) եւ երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը,
Հայաստան – Կրթության նախարար Արմեն Աշոտյանը (ձախից) եւ երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը,
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն համալսարանի նախկին պրոռեկտոր Գայանե Գասպարյանին։

Աշոտյանի որոշումը այսօր համալսարանում ներկայացրեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը․ - «Նախարարի ապրիլի 25-ի հրամանով Գայանե Գասպարյանը նշանակված է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար»։

Դահլիճում ներկա դասախոսներն ու հատուկենտ երեւացող ուսանողները ծափողջյուններով ընդունեցին լուրը։

Մինչ փոխնախարարը համալսարանի դահլիճներից մեկում ներկայացնում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, բուհի մեկ այլ դահլիճում Սուրեն Զոլյանը մասնակցում էր մի միջոցառման, որտեղ ներկայանում էր իբրեւ գործող ռեկտոր։

Ռեկտորի պաշտոնակատարի նշանակման առնչությամբ Զոլյանը մեկնաբանեց․ - «Կանչել է մարդկանց, որ ինչ-ինչ պատճառներով ինձանից կարող էին նեղացած լինել։ Դա ոչ ամբիններն է, ոչ գիտխորհրդի նիստ էր․․․ ուղղակի որպեսզի դահլիճը լցվի զանգել են դասախոսների, որ գան նստեն եւ 10 րոպեից փախչեն, որպեսզի այլ բան չլինի»։

Համալսարանի մի խումբ ուսանողներ պրոռեկտորի նշանակման մասին հայտարարությունից հետո հանդիպում ունեցան Սուրեն Զոլյանի հետ, որից հետո բողոքի երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, այնուհետեւ՝ Կրթության ու գիտության նախարարություն։ Նրանք պահանջում էին դադարեցնել, իրենց որակմամբ՝ կամայական որոշումներն ու հարգել ուսանողների կարծիքը։

Կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցները զրուցեցին ուսանողների հետ՝ նշելով, որ ամեն ինչ արված է օրենքի սահմաններում եւ բողոքները վիճարկվում են դատարանում։

please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG