Մատչելիության հղումներ

Վազաշենցիներն ասում են՝ փակ ճանապարհը հավասար է գյուղի կործանմանը


Վազաշենցիները պնդում են, թե փակ ճանապարհը հավասար է գյուղի կործանման
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Վազաշենցիները պնդում են, թե փակ ճանապարհը հավասար է գյուղի կործանման

Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար հատվածը հոկտեմբերի 22-ից փակ է, սակայն տեղի բնակիչները, հաշվի չառնելով վտանգը, երբեմն երթևելում են այդ հատվածով։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը կրկին կրակ էր բացել այդ հատվածով երթևեկող քաղաքացիական մեքենաների վրա։ Բարեբախտաբար, այս անգամ զոհեր չեն եղել։ Ավելի վաղ հակառակորդի արձակած կրակոցներից զոհվել էր մեկ ժամկետային զինծառայող, ևս երեքը վիրավորվել էին։

Վազաշենում հսկողություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները, բայց նկատեցինք, որ որոշ մեքանաներ, այնուամենայնիվ անցնում են։ Գյուղացիները պատմեցին, որ օրեր առաջ պառավաքարցիները մեքենաներով եկել ու բացել են ճանապարհը։

Վազաշենցիները իրենց առօրյայի անբաժանելի մասը դարձած կրակոցներին մեծ նշանակություն չեն դարձնում։ Անգամ զարմանում և դժգոհում են, թե ինչու են ոստիկանները փակել ճանապարհը և ինչու են խանգարում իրենց։

«Էս ճանապարհի փակվելը հավասար է մեր գյուղի կործանմանը։ Գյուղը կանգնել է կործանման եզրին։ Ոստիկանները կանգել են էստեղ, չեն թողնում կովերը տանենք, հորթերը բերենք։ Տենց գյուղ չի լինում»,- իր վրդովմունքը հայտնեց վազաշենցի մի կին.- «Միշտ էլ վտանգը կա, թուրքի դիրքից նայում են հենց մեր պատուհաններին, հենց մեր տներին։ Բայց մենք էդ վիճակով ապրել ենք ստեղ»։

Վազաշենցիները օրվա հացի խնդիրը կարողանում էին լուծել գյուղին կից փոքրիկ տարածքում, ինչպես իրենք են ասում՝ շուկայում, որտեղ մրգեր ու հատապտղուղներ են վաճառում։ Սակայն շուկան այսօր դատարկ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG