Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ն շարունակելու է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ


ՆԱՏՕ-ի մասնագետները դիտում են Հայաստանի խաղաղապահ ջոկատի զինվորները զինավարժությունը, արխիվ
ՆԱՏՕ-ի մասնագետները դիտում են Հայաստանի խաղաղապահ ջոկատի զինվորները զինավարժությունը, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և բոլոր ծրագրերի շրջանակում շարունակելու է համագործակցել դաշինքի հետ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր այսպես արձագանքեց «Ազատության» հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունից հետո մտադի՞ր է արդյոք Հայաստանի ՊՆ-ն դադարեցնել իր համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

Հայաստանն, ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ է, և կազմակերպության գլխավոր քարտուղար Նիլոյա Բորդյուժան, «Росбалт» լրատվական գործակալության հաղորդմամբ, հունիսի 16-ին, ելույթ ունենալով Ռուսաստանի խորհրդարանում, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն մտադիր է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը:

«Հաշվի առնելով [ստեղծված] իրավիճակը՝ նպատակահարմար է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը՝ եվրոպական հարթակում բանակցային գործընթացը շարունակելու համար: Խորհուրդ է տրվում զարգացնել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը»,- հայտարարել է Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է, որ օրերս կայացած կազմակերպության ղեկավար մարմինների նիստերում որոշվել է առաջնային դիտարկել Շանհայի համագործակցության կազմակերպության և Չինաստանի հետ համագործակցությունը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG