Մատչելիության հղումներ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել


Այսօր ժամը 16:00 սահմաններում, Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992 թվականին ծնված Միսակ Արմենի Հակոբյանը։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջադեպի մանրամասները ճշտվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG