Մատչելիության հղումներ

Նաիրիտցիներին այսօր էլ չհաջողվեց հանդիպել նախագահին


Նաիրիտցիներին այսօր էլ չհաջողվեց հանդիպել նախագահին
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Գործարանի աշխատողների խոսքով, տրված խոստումները չեն կատարվել, հետևաբար հինգշաբթի Կառավարության շենքի մոտ նսացույց կսկսեն։

Այսօր վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի աշխատողները հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ նախագահ Սարգսյանի ավտոշարասյան ճանապարհը կտրելու, հույսով, որ կկարողանան մոտենալ նրան։ Մոտ մեկ ժամ սպասելուց հետո, սակայն, գործարանի աշխատողներն այդպես էլ հնարավորություն չունեցան երկրի ղեկավարին հարցեր ուղղել. Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցավ առանց կանգնելու, իսկ պատ կազմած ոստիկանները թույլ չտվեցին, որ նաիրիտցիները մոտենան։

Հիասթափված ցուցարարները շարժվեցին դեպի նախագահի նստավայր, սակայն այստեղ ևս նրանց բողոքի կոչերն անարձագանք մնացին։

Գործարանի աշխատողներն ասացին, որ հինգշաբթի նստացույց են անցկացնելու, քանի որ իրնց տրված խոստումները չեն կատարվել։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպման ժամանակ նշել էր, որ չորս ամսով կհետաձգվի նաիրիտցիների ուսանողների վարձերի վճարումը։ Գործարանի աշխատողների խոսքով, սակայն, բուհերում չեն համաձայնում սպասել։

«Գրության մեջ ասված է, որ այս երեխայի՝ Օհանյան Լաուրայի ուսման վարձը չհետաձգել, և ստացվում է, որ երեխայի ուսման վարձի պատճառով, նա չի թույլատրվում քննությանը», - ասաց նաիրիտցիներից մեկը։

Մեկուկես տարի աշխատավարձի սպասող նաիրտցիներից շատերը աշխատանք չունեն, տարեսկզբից 1700 մարդ գործազուրկ է դարձել, փոխարենը նախարարությունը որոշել է ճգնաժամում հայտնված գործարանում նոր փոխտնօրեն նշանակել: «Նաիրիտ»-ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հաստատեց այս տեղեկությունը։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այսքան կրճատումների և աշխատավարձի պարտքի պարագայում նպատակահարմար է նոր ղեկավար ընդունել, Սաղաթելյանն ասաց, որ նոր աշխատող են ընդունել, որպեսզի կարողանան լուծել կուտակված խնդիրները։

«Նախկինում եղել է ութ փոխտնօրեն, հիմա մնացել է ընդամենը մեկը, բայց մենք նախատեսել ենք երկրորդ փոխտնօրենի հաստիքը, էդ ազատ հաստիքի վրա ինքն ընդունվում է, որովհետև մենք ունենք խնդիրներ՝ ինքը պիտի կարգավորի, ինքը պիտի էդ ուղղությամբ աշխատանքները տանի», - ասաց Սաղաթելյանը։

Նաիրիտցիները, սակայն, պնդում են, որ տարիներ շարունակ գործարանում խնդիրները բազմապատկվել են հենց վատ կառավարման, բարձր վարձատրվող և ուռճացված ղեկավար կազմի պատճառով: Ավելի քան մեկուկես տարի աշխատավարձ չստացած նաիրտցիները պնդում են՝ սպասելու ժամանակ այլևս չունեն և շարունակելու են պայքարը։

Առաջիկա հինգշաբթի գործարանի աշխատողները, որպես նախազգուշական քայլ, Կառավարության մոտ նստացույց կսկսեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG