Մատչելիության հղումներ

Սիրիայում ռուսական կործանիչները` սպառնալիք ԱՄՆ-ի և դաշնակիցների համար


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսաստանյան ռազմավարական օդանավերի տեղաշարժերի կապակցությամբ:

Խոսելով Լոնդոնում Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումից հետո` Քերրին կարծիք է հայտնել, որ ռուսական կործանիչները սպառնալիք են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինված ուժերի համար:

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ սեպտեմբերի 18-ին Ռուսաստանը փոքր թվով ռազմական օդանավեր է տեղակայել Սիրիայում:

«Օդային մարտեր մղելու ունակ ինքնաթիռների և երկիր – երկինք հրթիռների առկայությունը լուրջ հարցեր է առաջացնում», - սեպտեմբերի 19-ին ասել է Քերրին:

Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել է, որ Սիրիայում իր զինված ուժերի տեղակայման նպատակն է` պայքարել «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ: Սակայն Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել, որ աջակցելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին` Ռուսաստանը երկարաձգում է Սիրիայում քաղաքացիական պատերազմը:

Սեպտեմբերի 19-ին Քերրին նաև հայտարարել է, որ Ասադի հեռացմանը այլընտրանք չկա: Նա կոչ է արել Ռուսաստանին և Իրանին օգտագործել իրենց ազդեցությունը Սիրիայում և համոզել Ասադին բանակցությունների մեջ մտնել չափավոր ընդդիմադիր ապստամբների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG