Մատչելիության հղումներ

Եվրո 2024-ի ընտրական մրցաշար. Հայաստանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց


Նաիր Տիկնիզյանն առաջին գնդակն է ուղարկում Լատվիայի դարպասը, Երևան, 19-ը հունվարի, 2023թ.
Նաիր Տիկնիզյանն առաջին գնդակն է ուղարկում Լատվիայի դարպասը, Երևան, 19-ը հունվարի, 2023թ.

Ֆւտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

Երկուշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Նաիր Տիկնիզյանը, 67-րդ րոպեին Ռոբերտ Սավալնյեկսը վերականգնեց հավասարակշռությունը, 91-րդ րոպեին, սակայն, սեփական տուգանային հրապարակում լատվիացի ֆուտբոլիստի ձեռքով խաղից հետո Տիգրան Բարսեղյանը 11-մետրանոց հարվածով հաղթական գոլի հեղինակ դարձավ:

Տիգրան Բարսեղյանը 11-մետրանոցով գրավում է Լատվիայի դարպասը
please wait

No media source currently available

0:00 0:00:10 0:00
Երկրպագուները տոնում են Հայաստանի հավաքականի հաղթանակը
please wait

No media source currently available

0:00 0:00:32 0:00

Ընտրական մրցաշարում անցկացրած երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել և D խմբի աղյուսակում 6 միավորով հաջորդում է առաջատար Թուրքիայի ընտրանուն, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր: Նախորդ երկու հանդիպումներում Հայաստանը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Թուրքիային և Քարդիֆում 4:2 հաշվով հաղթել է Ուելսին:

Երկուշաբթի ուշ երեկոյան Թուրքիան սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ուելսին:

Ընտրական մրցաշարի հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Թուրքիայում, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիային:

XS
SM
MD
LG