Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պնդում է, որ Սոթքում հայկական կվադրոկոպտեր է չեզոքացրել


Սոթքի հատվածում հայկական և ադրբեջանական անցակետերը
Սոթքի հատվածում հայկական և ադրբեջանական անցակետերը

Ադրբեջանի Զինված ուժերը պնդում են, որ այսօր կեսօրին Սոթքում հայկական անօդաչու թռչող սարք է չեզոքացվել։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ, խոսքը DJI Mavic 3 կվադրոկոպտերի մասին է, որը փորձել է թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի վրայով։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ, «կվադրոկոպտերի վայրէջքը ապահովվել է տեխնիկական հատուկ միջոցների կիրառմամբ»։

Երևանը դեռ չի արձագանքել Բաքվի հաղորմանը։ Օրեր առաջ Բաքուն կրկին հաղորդել էր Հայաստանից Լաչինի ուղղությամբ թռչող DJI Mavic 3 կվադրոկոպտեր հայտնաբերելու և առգրավելու մասին։

DJI Mavic 3 չինական արտադրության ամենափոքր անօդաչու սարքերից է, այն կիրառվում է ինչպես քաղաքացիական կյանքում այնպես էլ ռազմական, նախևառաջ հետախուզական նպատակներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG