Մատչելիության հղումներ

Հայաստանը Զագրեբում 0:1 հաշվով պարտվեց Խորվաթիային


Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման մրցաշարի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում 0:1 հաշվով պարտվեց Խորվաթիային։

Միակ գոլի հեղինակ դարձավ Անտե Բուդիմիրը՝ 43-րդ րոպեին։

Հայաստանի ընտրանին D խմբի մրցաշարային աղյուսակում մնաց նախավերջին՝ 4-րդ տեղում։

Այս խմբից Եվրո-2024-ին մասնակցելու իրավունք վաստակեցին Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականները։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Իսպանիայի, Շոտլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Անգլիայի, Իտալիայի, Ալբանիայի, Չեխիայի, Բելգիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Սերբիայի, Դանիայի, Սլովենիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի և Սլովակիայի, մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի հավաքականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG