Մատչելիության հղումներ

Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն է. Լավրով


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մաս են, դրանց պատկանելության հարցն ընդմիշտ փակված է։ Այդ մասին «Ղրիմի գարնան» 10-րդ տարեդարձին նվիրված տեսաուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղրիմի և Սևաստոպոլի սեփականության հարցը փակված է, թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` Ղրիմը հետագա զարգացման հստակ հեռանկար ունի, Ռուսաստանը լուծել է Ուկրաինայից ժառանգած բազմաթիվ խնդիրներ, ընդգծել է նախարարը։

«Վերջին տարիներին մեզ հաջողվել է հաղթահարել Ուկրաինայից ժառանգած մեծ թվով խնդիրներ: Հետագա զարգացման հստակ հեռանկարով՝ ղրիմցիները կարող են վստահորեն և լավատեսորեն նայել ապագային»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ «տասը տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի բնակիչները հանրաքվեով ինքնուրույն, գիտակցաբար որոշեցին իրենց ապագան՝ վերամիավորվելով Ռուսաստանի հետ»:

ՄԱԿ-ի անդամ երկրների գերիշխող մեծամասնությունը չի ճանաչում Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումը:

Արևմտյան պետությունները ռուսական ագրեսիայի կապակցությամբ բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ, որոնց թիվն աննախադեպ աճ է գրանցել՝ ի պատասխան 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսների ներխուժման:

Արևմտյան երկրները սկսել են դրանից հետո ռազմական և նյութական հսկայական օգնություն տրամադրել Ուկրաինային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG