Մատչելիության հղումներ

ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները


Ռուսաստանի ԿԸՀ այսօր հրապարակել է մարտի 15-ից 17-ը կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի քան 76 միլիոն քվե է ստացել, ինչը կազմում է ընտրություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 87,28 տոկոսը։

Երկրորդ տեղում Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Նիկոլայ Խարիտոնովն է՝ քվեների ավելի քան չորս տոկոսով։ Երրորդը «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վյաչեսլավ Դավանկովն է, որին հաջողվել է հաղթել արտերկրում բացված մի քանի տասնյակ տեղամասերում, այդ թվում՝ Երևանում։

Ռուսաստանցի անկախ հետազոտողների պնդմամբ՝ Պուտինի օգտին տրված շուրջ 22 միլիոն քվեները կեղծվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG