Մատչելիության հղումներ

ՌԴ ՆԳՆ. Բրյանսկի շրջանում ձերբակալված 4 անձինք օտարերկրյա քաղաքացիներ են


Ռուսաստան, Մոսկվա - Հատուկ ջոկատայինը Crocus City Hall-ի մոտ, 23-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան, Մոսկվա - Հատուկ ջոկատայինը Crocus City Hall-ի մոտ, 23-ը մարտի, 2024թ.

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ «Բրյանսկի շրջանում ձերբակալված չորս անձինք օտարերկրյա քաղաքացիներ են»:

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին:

Այսօր առավոտյան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ ահաբեկչության կապակցությամբ 11 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ 4 անմիջական կատարողներին, վերջիններին՝ Բրյանսկի մարզում:

XS
SM
MD
LG