Մատչելիության հղումներ

Ահաբեկչության վտանգը Ֆրանսիայում հասցվել է առավելագույն մակարդակի


Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ահաբեկչական վտանգի մակարդակը երկրում կտրուկ բարձրացնել՝ հասցնելով այն առավելագույնի։

Կիրակի երեկոյան այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է երեկ Ելիսեյան պալատում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո նախագահն այսօր Պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Հաշվի առնելով, որ Մոսկվայում կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, ինչպես նաև այն վտանգները, որոնց բախվում է մեր երկիրը, մենք որոշել են բարձրացնել ահաբեկության վտանգի մակարդակը՝ հասցնելով այն առավելագույն՝ «ահաբեկչության արտակարգ վտանգ» մակարդակի», - գրել է Ֆրանսիայի վարչապետը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է 137 զոհի և 152 վիրավորի մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG