Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը ռուս-հայկական հարաբերությունները փլուզելու կուրս է վարում. Լավրով


Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով գործը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզմանը, այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի հիշատակում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Երևանի շահերը։

Հայաստանը 2022-ի հարձակումից հետո ՀԱՊԿ-ից Ադրբեջանի գործողությունները դատապարտող քաղաքական գնահատական պահանջեց ու չստացավ, բայց ռազմական դաշինքը լքելու մասին պաշտոնապես դեռ չի խոսում։

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG