Մատչելիության հղումներ

Սևաստոպոլում ռուսական ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը


Su-35, արխիվային լուսանկար
Su-35, արխիվային լուսանկար

Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլում ռուսական ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը, Տելեգրամի իր ալիքում երեկ գրել է նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը։

«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ դատելով ականատեսների տեսագրություններից՝ այն ռուսական Սու-35 կամ Սու-27 կործանիչ է։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես է ընկնելուց առաջ ինքնաթիռն օդում այրվում։ Ըստ Ռազվոզժաևի՝ օդաչուն փրկվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Որպես ինքնաթիռի կործանման հավանական վարկածներ նշվում են տեխնիկական խնդիրները, թռչնի ներթափանցումը շարժիչի մեջ:

Մեկտեղանոց Սու-35 կործանիչը ռուսական բանակի ամենաժամանակակից ինքնաթիռներից է։ Այն շահագործման է հանձնվել 2017-ից և օգտագործում են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի բանակները։

Ռուսական մի շարք աղբյուրներ պնդում են, որ երեկ վթարի է ենթարկվել ավելի հին՝ Սու-27 կործանիչ։ Սա պաշտոնապես չի հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG