Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդի կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան, Ադրբեջան, Վրաստան


Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։

Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։

Կոմիտեն, մասնավորապես, պատասխանատու է ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության, ինչպես նաև ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության համար։ Վերլուծում է միջազգային իրավիճակը, խորհրդին առաջարկում ռազմավարական մոտեցումներ և քաղաքականության տարբերակներ։

XS
SM
MD
LG