Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատվիրակության կազմում ընդգրկված են թուրքական ռազմական արդյունաբերության շուրջ մեկ տասնյակ խոշոր ձեռնարկությունների գլխավոր տնօրեններ։