Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայտնում է Թարթառի շրջանում ականի պայթյունից երեք մարդու վիրավորվելու մասին


Ականի պայթյուն, արխիվ
Ականի պայթյուն, արխիվ

Ըստ Ադրբեջանի պատկան մարմինների հաղորդագրությունների՝ ապրիլի 2-ին Թարթառի շրջանի Չայլի գյուղի տարածքում, նախկին հակամարտ գծում ականի պայթյունի հետևանքով երեք մարդ է վիրավորվել, որոնք ականներից չմաքրված տարածքում անասուն էին արածեցնում։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազությունը և ականազերծման գործակալությունն իրենց հաղորդագրություններում քաղաքացիներին կոչ են արել պահպանել անվտանգության կանոնները, ուշադիր հետևել ականային վտանգ ցույց տվող բոլոր նշաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG