Մատչելիության հղումներ

Ստամբուլում գիշերային ակումբում հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել


Թուրքիա, Ստամբուլի համայնապատկեր, արխիվ
Թուրքիա, Ստամբուլի համայնապատկեր, արխիվ

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել, ևս երեքը ծանր վիրավորվել է։

Ըստ Hurriyet Daily News-ի՝ 16-հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբը Ռամադան ամսվա կապակցությամբ փակ էր, ու այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարվում։ Գիշերվա ժամը 1-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի ասելով` զոհվածները գիշերային ակումբի աշխատակիցներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG