Մատչելիության հղումներ

Կաթողիկոսն Արցախի թեմին հորդորել է շարունակել բարձրաձայնել արցախցիների իրավունքների ապահովման խնդիրները


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, Մայր Աթոռի լրատվականի փոխանցմամբ, քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։

Կաթողիկոսը Արցախի թեմի անդամներին հորդորել է շարունակել հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, նշված է հաղորդագրությունում։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG