Մատչելիության հղումներ

Հաղորդվում է Խարկովում հրթիռային նոր հարվածի մասին, մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ


Հրթիռակոծության հետևանք Խարկովում
Հրթիռակոծության հետևանք Խարկովում

Խարկովի իշխանությունները հաղորդում են ռուսական ուժերի կողմից հրթիռային նոր հարվածի մասին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ Խարկովի բնակելի թաղամասի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ։

Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Խարկովին հասցված գիշերային հարվածների մասին, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել 11 մարդ։

Մոսկվան չի մեկնաբանել այս հարվածները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG