Մատչելիության հղումներ

Օրենբուրգում ջրհեղեղ է


Լուսանկարը՝ ՌԴ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ՌԴ ԱԻՆ-ի

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում ջրհեղեղ է։ Այսօր տագնապի ազդանշանները հազարավոր մարդկանց զգուշացրել են անհապաղ տարհանվել վտանգավոր տեղանքից։

Ուրբաթ օրը Ուրալ գետի վրա ամբարտակ էր փլուզվել, ինչի հետևանքով Օրսկ քաղաքում էր ջրհեղեղ սկսվել։

Ջրհեղեղների պատճառը Ուրալյան լեռներում և Սիբիրում ձյան հալոցքն է, որի հետևանքով բարձրանում է գետերի ջրի մակարդակը։

Ուրալում և Արևմտյան Սիբիրում արդեն ավելի քան 10 հազար տուն է վնասվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG