Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է կրակ բացելու մասին Բաքվի հաղորդագրությունը


Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը, Երևան
Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը, Երևան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կրակ բացելու մասին:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

  • Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։
  • Պաշտոնական Երևանը կոչ է արել Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ։
  • Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն իր հերթին հայտարարել է, թե Բաքվի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG