Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան նոր սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանի հետ սահմանին


Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է ապրիլի 15-ից դադարեցնել Ռուսաստանի հետ սահմանին ծովային անցակետերի գործունեությունը, հայտնում է Ռուսաստանի մաքսային ծառայությունը։

Ապրիլի սկզբին Ֆինլանդիան երկարաձգեց Ռուսաստանի հետ իր ցամաքային սահմանի փակումը անորոշ ժամանակով մինչև հետագա ծանուցումը: Ֆինլանդիայի ՆԳՆ-ն որոշումը բացատրել է նրանով, որ Ռուսաստանը շարունակում է անօրինական միգրանտներ ուղարկել սահման։

Երկու երկրների սահմանին ցամաքային սահմանային անցակետերը Ֆինլանդիայի իշխանությունների որոշմամբ սկսեցին փակվել անցյալ տարվա նոյեմբերին՝ երրորդ երկրների քաղաքացիների հոսքի պատճառով, որոնք հիմնականում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից սահմանային կետեր էին ժամանել Ռուսաստանի տարածքով և Ֆինլանդիայում քաղաքական ապաստան խնդրել։ Օրենքի համաձայն՝ դիմորդներին չի կարելի հետ ուղարկել, քանի դեռ չի ավարտվել նրանց դիմումի քննարկման ընթացակարգը:

Ներքին գործերի նախարարությունը սահմանի փակումն անվանել է ժամանակավոր և անհրաժեշտ միջոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG