Մատչելիության հղումներ

Կրիստալինա Գեորգիևան վերանշանակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն


Կրիստալինա Գեորգիևան ԱՄՀ-ի և ՀԲ-ի հավաքում, Վաշինգտոն, 13 ապրիլի, 2024թ.
Կրիստալինա Գեորգիևան ԱՄՀ-ի և ՀԲ-ի հավաքում, Վաշինգտոն, 13 ապրիլի, 2024թ.

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը կառույցի ղեկավարի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով հաստատել է ներկայիս կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիևային։

«ԱՄՀ-ի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Կրիստալինա Գեորգիևայի թեկնածությունը ԱՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով՝ սկսած 2024 թվականի հոկտեմբերի 1-ից: Խորհուրդը որոշումն ընդունել է միաձայն»,- ասվում է ԱՄՀ-ի պաշտոնական հայտարարությունում:

Գործադիր տնօրենների խորհուրդն անհատական հարցազրույցներ է անցկացրել Գեորգիևայի հետ, ինչից հետո վերջնականապես հաստատել է 70-ամյա բուլղարուհի տնտեսագետի թեկնածությունը։

«Որոշումը կայացնելիս խորհուրդը բարձր է գնահատել Գեորգիևայի վճռական և ճկուն ղեկավարությունը նրա պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչը հնարավորություն է տվել հաղթահարել մի շարք լուրջ գլոբալ մարտահրավերներ», - ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«Ես խորապես երախտապարտ եմ Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի վստահության և աջակցության համար: Վերջին տարիներին ԱՄՀ-ն օգնել է մեր անդամ երկրներին հաղթահարել հաջորդական ցնցումները, ներառյալ համաճարակը, պատերազմներն ու հակամարտությունները, ինչպես նաև գնաճային ճգնաժամը»,- հայտարարել է վերընտրված Գեորգիևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG