Մատչելիության հղումներ

Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահ քաղաքում՝ Իրանի հարձակումից հետո. CNN


Պաղեստինցիները սնունդ են գնում, Ռաֆահ, Գազայի հատված, ապրիլ, 2024թ.
Պաղեստինցիները սնունդ են գնում, Ռաֆահ, Գազայի հատված, ապրիլ, 2024թ.

Իսրայելը հետաձգել է գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում: CNN ամերիկյան հեռուստակայանի տվյալներով՝ Իսրայելն այդ որոշումը կայացրել է անցած շաբաթավերջին Իրանի նախաձեռնած լայնածավալ օդային գրոհի կապակցությամբ:

CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելը հիմա կենտրոնացած է իրանական հարձակմանը պատասխանելու տարբերակների ընտրության վրա:

Հրեական պետությունը ծրագրել էր այս շաբաթ գործողություն սկսել Ռաֆահում, սակայն դրա իրականացման ժամկետները փոխվել են:

Ավելի վաղ ABC News-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լերներին, հայտնել է, որ Իսրայելի իշխանություններն այսօր կամ առաջիկա օրերին որոշում կընդունեն Իրանին պատասխան տալու վերաբերյալ:

Զինվորականներն Իսրայելի քաղաքական ղեկավարությանն արդեն ներկայացրել են հարցի լուծման մի շարք տարբերակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG