Մատչելիության հղումներ

Բայդենը Սպիտակ տանը ընդունել է Չեխիայի վարչապետ Ֆիալային


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան Սպիտակ տանը, 15-ը ապրիլի, 2024թ․
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան Սպիտակ տանը, 15-ը ապրիլի, 2024թ․

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը երկուշաբթի ընդունլ է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային։

Օվալաձև սրահում կայացած հանդիպամը Բայդենը ընդգծել է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը և Ներկայացուցիչների տանը կոչ արել՝ ընդունել Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու փաթեթը։

«Ինչպես Չեխիան հիշում է՝ Ռուսաստանը կանգ չի առնի Ուկրաինայում»,- ասել է Բայդենը։

Պետր Ֆիալան ասել է, որ իր երկիրը գնահատում է Ուկրաինային աջակցելու գործում Բայդենի առաջնորդությունը, հավելելով, որ Չեխիան ևս հնարավորինս անում է՝ Ուկրաինային օգնելու և Պուտինի ագրեսիան կանգնեցնելու համար։

Հանդիպումից հետո Սպիտակ տունը հաղորդեց, որ Բայդենը նաև ողջունել է 24 միավոր F-35 կործանիչներ ձեռք բերելու Չեխիայի կառավարության այս տարվա սկզբին կայացրած որոշումը։ 6 միլիարդ 600 միլիոն դոլարի այս գործարքը Չեխիայի զինված ուժերի ամենախոշոր գնումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG