Մատչելիության հղումներ

Crocus City Hall-ի ահաբեկչության կազմակերպիչն արտասահմանում է. Բորտնիկով


ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ:
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ:

Crocus City Hall-ում ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Մենք գործնականում կարող ենք կռահել, թե ով է նա՝ հիմնական կազմակերպիչը, ով մնում է արտերկրում», - այսօր ասել է Բորտնիկովը:

ԱԴԾ ղեկավարը նշել է, որ քննչական գործողությունները շարունակվում են, հետևապես՝ չի կարող ավելի մանրամասն խոսել այդ թեմայով:

«Նախաքննության շրջանակում կատարվում են համապատասխան միջոցառումներ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ինչ-որ կերպ հասնենք նրան, ուստի ես ձեզ հիմա որևէ նոր բան չեմ ասի, կա հետաքննության գաղտնիություն, պետք է ամեն բան անենք, որ մեր աշխատանքը հանգեցնի կոնկրետ արդյունքի», - ասել է ԱԴԾ տնօրենը։

Այս տարվա մարտի 22-ին Մոսկվայի մարզում՝ Կրասնոգորսկ ավանում գտնվող Crocus City Hall մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ահաբեկչական լայնածավալ գրոհ, որի հետևանքով զոհվել է համերգ դիտելու համար հավաքված մարդկանցից առնվազն 145-ը, տուժել է ավելի քան 550 մարդ:

Գրոհից հետո ձերբակալվել են Տաջիկստանի մի խումբ քաղաքացիներ: Գրոհի համար պատասխանատվությունը ստաձնել է «Իսլամական պետություն» կառույցը:

Մոսկվան պնդում է, թե իբր ահաբեկչության պատվիրատուն Ուկրաինան է: Կիևը կտրականապես հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG