Մատչելիության հղումներ

Ղազախի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել


Ղազախի շրջանի Ղուշչու Այրում գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել, այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Ղուշչու Այրումն ընկած է Ադրբեջանին վերադարձվող Բաղանիս Այրումից դեպի արևելք:

Ըստ գերատեսչության՝ տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, «նախկինում Հայաստանի հետ շփման գիծն էր»։ Հաղորդվում է, որ Պետական սահմանային ծառայության զինծառայող Վուսալ Իսմայիլովի վիրավորման փաստի առթիվ Շամքիրի զինվորական դատախազությունում հետաքննություն է տարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG