Մատչելիության հղումներ

Իրաքը քրեականացնում է միասեռական հարաբերությունները


Բաղդադ, Իրաք, արխիվ
Բաղդադ, Իրաք, արխիվ

Իրաքի խորհրդարանն օրենք է ընդունել, որը քրեականացնում է միասեռական հարաբերությունները: Դրա համաձայն՝ միասեռական անձանց սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։

Տարբեր պատիժներ են նախատեսված նաև «գենդերային անհամապատասխանության» համար, օրինակ՝ տղամարդու նկատմամբ, որը չափազանց կանացի տեսք ունի: Տրանսգենդեր անձանց, ինչպես նաև բժիշկների համար, ովքեր «աջակցում են նրանց անցման հարցում», մինչև երեք տարվա ազատազրկում է նախատեսված կենսական «սեռի փոփոխության» համար։

Օրենքում նշվում է, որ դրա նպատակն է «պաշտպանել իրաքյան հասարակությունը բարոյապես քայքայումից և համասեռամոլության կոչերից, որոնք տարածվել են աշխարհում», հայտնում է Reuters-ը։ Դրան աջակցել են հիմնականում պահպանողական շիա կուսակցությունները, որոնք մեծամասնություն են կազմում երկրի խորհրդարանում։

Նախկինում միասեռականությունն ուղղակիորեն քրեականացված չէր Իրաքում, սակայն ԼԳԲՏ անձանց նկատմամբ կիրառվում են հասարակական բարոյականությունը վիրավորող բազմաթիվ հոդվածներ։

Human Rights Watch-ն օրենքը համարել է լուրջ հարված մարդու հիմնարար իրավունքներին՝ ասելով, որ Իրաքը օրենսդրորեն ընդունել է երկրում ԼԳԲՏ անձանց նկատմամբ կիրառվող բռնությունն ու խտրականությունը: Օրենքը դատապարտել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG