Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ


Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասում մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է ռազմական գերատեսչությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG