Երկուշաբթի, Փետրվար 13, 2012 Ժամանակը Երեւանում 18:37

Միջազգային / «Մոլորակ» հանդես

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ծաղիկներ է դնում մետրոյի «Լուբյանկա» կայարանում` ի հիշատակ ահաբեկչության զոհերի, Մոսկվա, 29-ը մարտի, 2010թ.

Տեքստի չափը - +
30.03.2010
Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոյում երկու ուժեղ պայթյուն է որոտացել, կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիայի վարչապետը «Շպիգել»-ի հարցազրույցում կրկնել է հայաստանցիներին արտաքսելու սպառնալիքը, իսկ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ` Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հարցով, Անկարա է այցելում Գերմանիայի կանցլերը:
27 Մարտ 2010

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

«1915 թվականին Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն չէր», - Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ավարտին հայտարարել է ստամբուլահայ համայնքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան պատրաստվում է բանակցել սփյուռքահայ կառույցների հետ, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը խոսել է Ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի մասին:

23 Մարտ 2010

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Թուրք իրավապահները պնդում են, որ Հրանտ Դինքի սպանությունը իշխանության դեմ դավադրության մի մասն էր, Իլհամ Ալիեւը Ղարաբաղյան բանակցությունների հիմնական մասը ավարտված է համարում` ասելով, թե միջնորդների առաջարկները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին, Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն տվեց առողջապահական համակարգի բարեփոխումների` Բարաք Օբամայի ծրագրին:

20 Մարտ 2010

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Հայ - թուրքական հարաբերություններ եւ Ղարաբաղյան բանակցություններ` ահա «Մոլորակ» հանդեսի այսօրվա թեմաները:

16 Մարտ 2010

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովում եւ Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստերին ու դրանց հետեւանքներին, Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, Ռուսաստանում նախօրեին ընտրություններ անցկացվեցին:

13 Մարտ 2010

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Հինգշաբթի երեկոյան Շվեդիայի խորհրդարանը հաստատեց այն բանաձեւը, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակվեց որպես ցեղասպանություն, Վաշինգտոնում հրապարակվել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հերթական զեկույցը` նվիրված աշխարհի տարբեր պետություններում մարդու իրավունքների շուրջ ստեղծված կացությանը:

09 Մարտ 2010

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, Թուրքիան վրդովված հետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին։ Թուրքերը Օբամայի վարչախմբին մեղադրում են բանաձեւի ընդունումը կանխելու համար բավարար ջանքեր չգործադրելու համար։

02 Մարտ 2010

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Երեւան է ժամանում Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը՝ կառույցում ներկայումս նախագահող երկրի՝ Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարությամբ։ Հայաստանյան ղեկավարության հետ պատվիրակության հանդիպումները կսկսվեն երեքշաբթի առավոտյան:

Օրացույց