Հինգշաբթի, Մայիս 17, 2012 Ժամանակը Երեւանում 06:19

Միջազգային / «Մոլորակ» հանդես

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Տեքստի չափը - +
30.01.2012
Ստամբուլում շարունակվում է 2011 թվականի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի կողմից սպանված հայազգի Սեւակ Բալըքչիի գործը: Փաստաբանները պահանջում են փոխել մեղադրյալի խափանման միջոցն ու կալանավորել նրան:
Հունվար 2012
30 Հունվար 2012

«Հայերին այսօրվա դրությամբ վտանգ չի սպառնում»

Սիրիայում վիճակը հետզհետե սրվում է, սակայն լիբանանահայ լրագրողի փոխանցմամբ, մարդկանց զանգվածային տեղաշարժ եւ արտագաղթ չկա։

27 Հունվար 2012

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Հանդեսի այսօրվա թողարկումը նախ անդրադառնում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` պետքարտուղարության աշխատակիցների հետ հանդիպմանն արած հայտարարություններին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ դրա ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու մասին Ֆրանսիայի Սենատի որոշման առնչությամբ:

16 Հունվար 2012

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Միջազգային իրադարձություններից հանդեսն այսօր անդրադարձել է Ստամբուլի դատարանի ժամանակավոր վճռին` ժամանակին հայերին պատկանող շենքի վերաբերյալ, Ադրբեջանի ընդդիմադիր դաշտի զարգացումներին, որտեղ փորձում են միավորվել ու առաջնորդ ընտրել, եւ Ռուսաստանի վարչապետի կարծիքին` երկրի ընդդիմության վերաբերյալ:

14 Հունվար 2012

Աուդիո «Մոլորակ» հանդես․ աշխարհի անցուդարձը

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ քննարկումները։ «Ռոստելեկոմը» պատրաստվում է մուտք գործել ինտերնետի հայաստանյան շուկա։ Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մտադիր է անկախ հեռուստաալիք ստեղծել։

09 Հունվար 2012

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Միջազգային կարեւոր իրադարձություններից հանդեսն այսօր առանձնացրել է Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների սրմանն առնչվող զարգացումները եւ թուրք-ֆրանսիական արդեն լարված հարաբերությունների ֆոնին Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահիի հայտարարությունը, որով նա Թուրքիան կոչ է դադարեցնել գաղութատիրական շրջանում Ֆրանսիայի կողմից հազարավոր ալժիրցիների սպանության թեմայով «քաղաքական կապիտալ» շահելու փորձերը։

06 Հունվար 2012

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Հանդեսոււմ այսօր տեղ են գտել նյութեր, որոնք պատմում են Միացյալ Նահանգների պաշտպանական նոր ռազմավարության մասին, որը երեկ ուշ երեկոյան ներկայացրել է նախագահ Բարաք Օբաման, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսնուն` Ալեքսանդր Տիմոշենկոյին Չեխիայում քաղաքական ապաստան տրամադրելու եւ Թուրքիայում «Էրգենեկոնի» գործով երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուղի ձերբալակության մասին:

Հունվար 2012

Օրացույց