To get best possible experiance using our website we recommend that you upgrade to a newer version or other web browser. A list of the most popular web browsers can be found below.
Just click on the icons to get to the download page
Տեսակետների խաչմերուկ, 28 հունվարի, 2012
Լոռու մարզի Թեղուտ գյուղի հարակից անտառների տարածքում շարունակվող հանքարդյունաբերության դեմ սկսված բնապահպանական շարժման եւ Օրհուսի կոնվենցիայի պահանջների շուրջ են բանավիճում «Վալեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը եւ «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամ, «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հաղորդումը վարում է Աննա Իսրայելյանը:
ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Հնարավո՞ր է որեւէ փոփոխություն: Այս մասին են խոսում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այս տարվա առաջին հյուրը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն է: Նրա հետ զրույցը վարում են Աննա Իսրայելյանը եւ Իրինա Հովհաննիսյանը:
Լրագրողական դաշտի հայտնի ներկայացուցիչներն «Ազատություն» ռադիոկայանի վիդեոսրահում քննարկում, ամփոփում եւ գնահատում են 2011 թվականին տեղի ունեցած ուշագրավ իրադարձություններն ու զրուցում հետագա անելիքների մասին: Զրույցը վարում է Տիգրան Ավետիսյանը: