To get best possible experiance using our website we recommend that you upgrade to a newer version or other web browser. A list of the most popular web browsers can be found below.
Just click on the icons to get to the download page
Փետրվարի 26-ին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայռուսգազարդ» ՓԲԸ հետ համատեղ որոշեց ապրիլի 1-ից, 1 խմ գազի սակագինը դարձնել 132 դրամ, ներկայիս 96-ի փոխարեն:
Երեւանի ավագանու տեղական տուրքերի եւ վճարների մասին որոշմամբ, 2010 թվականի հունվարի 1-ից, տարեկան 5000 դրամ տուրք կվճարեն այն երեւանցիները, ովքեր ընտանի կենդանիներ են պահում:
Մարտի 16-ին` համաշխարհային պրեմիերայից օրեր հետո, Սերժ Թանկյանի ““Elect the dead symphony” ֆիլմ-համերգը կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնի էկրանին: Սակայն Սերժ Թանկյանի երկրպագուների երազանքն է նրան անձամբ տեսնել ֆիլմ-համերգի ցուցադրության ժամանակ:
Արդեն 2-րդ օրն է «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում առեւտուր անողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում առեւտուր անողները դժգոհում են հարկերի բեռից: Փետրվարի 18-ին գործադուլ էին հայտարարել ու հավաքվել Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը կամ երեխա ունեցող միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը:
Հայաստանի խորհրդարանում փետրվարի 12-ին անցկացված լսումների ընթացքում ներկայացվեց մի օրինագիծ, ըստ որի մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը Հայաստանի ավելի քան 400 հազար ավտոմեքենաների սեփականատերեր տարեկան միջինը 35 հազար դրամ են վճարելու ավտոմեքենայի պարտադի
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը երեքշաբթի հանդիպել է ՀՀ արտգործնախարարի, ԼՂՀ նախագահի եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 15-ի երեկոյան Էմմի եւ Միհրան զույգի երկրպագուները հավաքվել էին օպերային թատրոնի տարածքում` հայտնելու իրենց դժգոհությունը քվեարկության արդյունքների վերաբերյալ:
Փետրվարի 12-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները մեծ խմբով ներխուժել են Սուքիասյաններին պատկանող «Սիլ կոնցեռն» ընկերության կենտրոնական գրասենյակ, ջարդուփշուր արել այն եւ իրենց հետ ոստիկանության Էրեբունի բաժին տարել ընկերության համասեփականատեր, «Հայէկոնոմ
Ոստիկանության Էրեբունու բաժնի մուտքի մոտ, 4 ժամ սպասեցնելուց հետո, բերման ենթարկված Սարիբեկ Սուքիասյանի պաշտպաններին հայտնի դարձավ, որ ոստիկանությունում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Ոստիկանություն ժամանեցին «Ժառանգություն» խմբ
Երեւանի ավագանին ծխախոտի եւ ոգելից խմիչքի իրացման թույլտվության համար նոր սակագներ է սահմանել: Փոքր խանութատերերն անհանգստանում են:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը Լոնդոնի` Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում հայտարարեց, որ ելույթից հետո իր աշխատակիցներին հրահանգելու է արձանագրությունների փաթեթն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացը սկսելու համար:
Սպիտակի պատվավոր քաղաքացին Ուկրաինայի նախագահական ընտրություններում առավելագույն թվով ձայներ է ստացել:
Փետրվարի 9-ին նշվեց Վահան Տերյանի 125-ամյակը: Նրա շիրիմին այցելել էին պաշտոնյաներ, գրականագետներ, հյուրեր: Հույս կա, որ Հայաստանում, նրա 125-ամյակի առիթով, կառավարությունը կնախաձեռնի նրա թանգարանի շինարարությունը:
ԱԺ-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին վերապահել է մի շարք հաղորդումների տեսակների վերաբերյալ չափորոշիչներ սահմանելու իրավունք: Քաղաքացու եւ պաշտոնյայի կարծիքը այդ մասին:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ 2010 թվականի հունիսի 20-ից հետո հեռուստահաճախությունների մրցույթ կհայտարարվի, որին կարող է մասնակցել նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը: Վերջինս եթերից զրկված է 2002 թվականից:
Ըստ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի, չնայած այս տարի Հայաստանից ոչխարների մեծ թվով արտահանմանը, մայրական կազմը չի նվազել:
Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչները մտավախություն ունեն, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում սահմանին մոտ գտնվող համայնքները կտուժեն:
ԱԺ-ը քննարկեց կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը տեղական նոր հարկատեսակների մասին: Օրինագիծը ընդունելու դեպքում համայնքի բնակիչը կունենա մինչեւ 15 տեսակի հարկի պարտավորություն: Ռեպորտաժը` Կարինե Սիմոնյանի:
Երեւանում 16 իրացման գոտի կա: Եւս 6-ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումը հունվարի 1-ից ուժը կորցրած է համարվել, քանի որ տարածքը ձեռքբերող կազմակերպությունները սահմանված ժամկետում չեն իրացրել տարածքը:
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ Նորագյուղի բնակիչները հաճույքով կթողնեն իրենց հին բնակարանները ու կտեղափոխվեն: