To get best possible experiance using our website we recommend that you upgrade to a newer version or other web browser. A list of the most popular web browsers can be found below.
Just click on the icons to get to the download page
Ներդրվում է քվեարկության Էլեկտրոնային եղանակ
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը փոխացել է, որ հունվարի 30-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած կոալիցիայի ղեկավարների հանդիպումն անցել է «փոխըմբռնման մթնոլորտում»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով բանակում մի քանի օր առաջ տեղի ունեցած մահվան դեպքին, նշեց, թե այն տեղի է ունեցել զինվորական ծառայության, ինչպես նաեւ միջանձնային հարաբերությունների խախտման հետեւանքով:
ՅՈՒՆԵՍԿՈ-ն Երեւանը 2012-ին հռչակել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Նշվելու է նաեւ հայ տպագրության 500-ամյակը:
Մինչ մի քանի օրից Հայաստանում նախատեսում են բացել «Պուտին» ակումբ, մի խումբ երիտասարդներ համանուն կեղծ ակումբ բացեցին: Սարկազմի միջոցով երիտասարդները բողոք էին արտահայտում, ըստ իրենց, ոչ նորմալ այս նախաձեռնության նկատմամբ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս տարվա հուլիսին կավարտի տեղեկատվական հին բազայից անցումը նոր` միասնական տեղեկատվական բազային:
Արարատի մարզի 19 գյուղերում «Հայջրմուղկոյուղի» ձեռնարկությունը դատի է տվել գյուղացիներին եւ, բնակիչները, ստիպված են իրենց կենսաթոշակի 30 տոկոսի հաշվին ամեն ամիս մարել իրենց համար անհասկանալի պարտքը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը զրուցել է Հայաստանի ամենահարավային քաղաքի` Մեղրիի բնակիչների հետ: Իրանի հետ սահմանակից այս քաղաքում անգամ սահմանային եռուզեռը չի մեղմում սոցիալական խնդիրները:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում հանքաարդյունահանությունը պետք է իրականացվի օրենքով նախատեսված ընթացակարգերով, եւ Թեղուտն այս հարցում բացառություն չէ:
Հայ ազգային կոնգրեսը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններից բաղկացած նախընտրական դաշինքով:
Երեւանի Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները տեղադրվում են գլխավոր պողոտային կից պուրակում, ինչի դեմ բողոքում են քաղաքացիական նախաձեռնությունների անդամները:
Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ Լյուսի վան դեր Լաանը «լավատես» չէ վերջին 20 տարում Հայաստանում լավագույն ընտրություններն անցկացնելու իշխանությունների վստահեցումների առումով:
Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:
Հունվարի 28-ին Հայկական բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը ասել է, որ առաջիկա տարիներին Հայաստանի Զինված ուժերը շարունակելու է ձեռք բերել հեռահար, գերճշգրիտ սպառազինություններ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի 20-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է Զիված ուժերի ձեռքբերումներին:
ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են:
Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Այսօր դատակոչված չորս վկաները, ինչպեսեւ նախորդ նիստում հարցաքննվածները, Օհանյանի դեմ որեւէ ցուցմունք չտվեցին:
Հրազդանը տասը տարի ղեկավարած հանրապետական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց` եթե Սասուն Միքայելյանն իր թեկնածությունը չառաջադրեր քաղաքապետի առաջիկա ընտրություններում, ինքը եւս չէր առաջադրվի:
Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի թոշակառու բնակիչները «Հայջրմուղկողուղի» ՓԲԸ-ի հետ ունեցած դատական վեճի արդյունքում ստիպված են իրենց համեստ կենսաթոշակի 1/3-ը ամեն ամիս փոխանցել այդ ընկերությանը:
Հունվարի 27-ին ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:
Թուրքիայում առանց համապատասխան թույլտվության աշխատող հայերի եւ վրացիների մեծ մասը այժմ զանգվածաբար եւ հարկադրված վերադառնում են։ Պատճառը թուրքական միգրացիոն օրենսդրության մեջ կատարված փոփոխություններն են, որ զգալի դժվարացնում են կարգավիճակ չունեցող օտարերկրացիների երկարաժամկետ բնակությունը այդ երկրում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») Վեհաժողովի ընթացիկ նստաշրջանում շրջանառության մեջ է դրել Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումները անվավեր ճանաչելու պահանջով հայտարարություն:
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով վերջերս կուսակցության Արարատի տարածքային կառույցում տեղի ունեցածին, կարծիք հայտնեց, թե նշվածը իշխող Հանրապետական կուսակցության ճնշումն է «Բարգավաճ Հայաստան»-ի նկատմամբ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, չի բացառել, որ «Ժառանգություն» կուսակցության հետ միասնական ցուցակով մասնակցեն առաջիկա ընտրություններին:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ ԱԺ-ում կտապալվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մի քանի կուսակցությունների նախաձեռնությունը, սակայն նշում է, որ շարունակելու են պայքարել՝ իրենց նպատակին հասնելու համար:
Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հունվարի 26-ին հայտարարեց, որ բուհերի ուսանողներին տարկետման իրավունքից զրկելու կամ զինվորական ծառայության տեւողությունը երկարացնելու որեւէ օրենսդրական նախաձեռնություն չկա առաջիկայում:
ԼՂ-ում ընդդիմություն է ձեւավորվում` ի դեմս «Շարժում-88» կուսակցության: 2004 թվականին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը, ով էլ կգլխավորի ընդդիմությունը, հայտարարում է, որ համամիտ չէ ԼՂ ներկայիս իշխանությունների կողմից վարած քաղաքականությանը: Աղաբեկյանը խոսում է նաեւ 2012 ԼՂ-ում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:
«Գոնե առաջիկա երեք տարիներին Հայաստանում ժամացույցի սլաքը ստիպված չեն լինի մեկ ժամ առաջ կամ մեկ ժամ հետ տանել», - Կառավարության նիստից հետո այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Անանիկ Նիկողոսյանը հունվարի 25-ին թիվ 29 ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմում` քարոզարշավի մեկնարկի օրվանից հրաժարվելով պայքարել Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Անանիկ Նիկողոսյանը` հայտարարելով, որ ինքը ճնշումների ազդեցության տակ չի կայացրել այդ որոշումը:
Սասուն Միքայելյանը հրազդանցիներին կոչ է անում առանց վախենալու ընտրել նրան, ում իսկապես ուզում են տեսնել Հրազդանի քաղաքապետի աթոռին: Նա հրազդանցիներին բարեկարգ քաղաք եւ արժանապատիվ կյանք է խոստանում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի կառույցը կուսակցությունից դուրս գալու մասին 58 դիմում է ստացել: Կառույցի ղեկավարը պնդում է, թե դրանց կեսից ավելին կեղծ են եղել:
Գյումրիի ծննդատանն հունվարի 25-ին ծնված փոքրիկին ծնողները անվանել են Սարկոզի` ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով դատաիրավական համակարգը մեր երկրի խոցելի տեղերից մեկն է, որի նկատմամբ կա անվստահության արդեն իսկ կրիտիկական հասնող մի ծավալ:
Հունվարի 27-ից էկրան կբարձրանա «Թիմ» պրոդյուսերական կենտրոնի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրության «Եթե բոլորը…» ֆիլմը: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հունվարի 25-ին Երեւանի պետական համալսարանում ելույթ ունենալով բանակի 20-ամյակին նվիրված գիտաժողովում, կարծիք հայտնեց, թե մինչեւ այժմ այս մասին խոսվել է զգացմունքային հարթությունում եւ նկատի չի առնվել, որ բանակը որչափ մեծ ու հզոր, նույնքան էլ նուրբ ու զգայուն կառույց է:
Հունվարի 25-ին Երեւանի Աջափնյակ համայնքի Եղիազարյան փողոցում գործող տաքսի ծառայությանը պատկանող մարդատար մեքենան կանգնած վիճակում պայթել է: Տուժածներ չկան:
Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի գյուղապետի թեկնածու առաջադրված` գյուղապետարանի հաշվապահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ահմեդ Խդրյանը հունվարի 24-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողով:
Երեւանի Հյուսիսային պողոտայում Մնջախաղի թատրոն կկառուցվի: Սա վերջին 20 տարիներին կառուցվող առաջին թատրոնը կլինի Հայաստանում: Նախատեսված է թատրոնի շենքը շահագործման հանձնել 2013 թվականի մայիսին:
Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները երախտագիտությամբ ողջունում են Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատումը:
Սահմանադրական դատարանը, քննելով մեկ ու կես տարի առաջ բանակում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Նազարյանի մոր դիմումը, հունվարի 24-ին որոշեց, որ քրեական օրենսդրության նախաքննությանն առնչվող հոդվածները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:
Հունվարի 24-ին մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ` հայտնելու իրենց երախտագիտությունը նախօրեին Սենատի կողմից ընդունված որոշման առթիվ: Նրանց արձագանքեց Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, որին փոխանցեցին իրենց շնորհակալական ուղերձը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում պետական եւ մասնավոր կառույցներից ձեւավորվելու է Արդյունաբերական բարձրագույն խորհուրդ, որը կղեկավարի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` չնայած Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման արդյունքներով հունվարի 23-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում բեկումնային առաջընթաց չարձանագրեց, սակայն այն համահունչ էր հայկական կողմի դիրքորոշմանը:
«Ազատություն» ռադիոկայանի արած հարցումներում երեւանցիները նշում են, որ մեծ ոգեւորությամբ են ընդունել Ֆրանսիայի Սենատի հունվարի 23-ին կայացրած որոշումը եւ նշում, որ Թուրքիան հետեւություններ կանի դրանից:
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին, որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ընդունել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ին:
Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ դեռեւս չկա 30-ամյա լեյտենանտի սպանության մասին վկայող որեւէ ապացույց:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հունվարի 23-ին սուր քննադատության ենթարկեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ հատուկ զեկույցը:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակը նշում է, թե 2011 թվականին հայկական բանակում տեղի ունեցած մահվան դեպքերը կտրուկ նվազել են, եւ այդ թիվը աննախադեպ է զինված ուժերի պատմության մեջ:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա ուղիները։
Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:
Ըստ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, «բանակ-հասարակություն կապը օրըստօրե ամրապնդվում է»:
Մարտի 1-ի բացահայտմանը նոր թափ հաղորդելու Սերժ Սարգսյանի հանձնարարականի կատարման մասին հարցին ի պտասխան Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը արձագանքեց. - «Ես դատախազ չեմ: Եվ ես ո’չ ի պաշտոնե, ո’չ էլ մասնագիտական առումով այդ նյութերը ինձ մատչելի չեն: Ինձ մնում է ապավինել այդ մարմինների պրոֆեսիոնալիզմին եւ այդ հանձնարարության կատարման հետեւողականությանը»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վստահ է, որ ընտրատարածքների քարտեզի փոփոխությունները «քաղաքական ենթատեքստ» չունեն:
Լեռնային Ղարաբաղում ձյուն է տեղացել: Տեղի բնակիչների համար մի քիչ անսովոր, քանի որ տաք կլիմայի պատճառով այստեղ հազվադեպ է ձյուն տեղում: Ձյունն ուրախացրել է հատկապես երեխաներին:
Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու պահանջի մասին հայտարարեց խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը հունվարի 20-ին հրավիրված քաղաքական համաժողովի ժամանակ:
Գերակա շահից տուժած մի շարք քաղաքացիներ արդեն 4-րդ օրն է բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց:
«Իմ կարծիքով արդարությունը հաղթանակելու է», - այս մասին հունվարի 19-ին կայացած դատական նիստի ավարտին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք դատարանը կարդարացնի իրեն:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, քննչական մարմինները փորձում են իրեն ետ պահել բանակում շարունակվող միջադեպերին անդրադառնալուց:
Կառավարության հունվարի 19-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետության կողմից հանրությանը մատուցվող հանրային ծառայություններին:
Բնապահպաններն ահազանգում են, որ Ախթալայի արդեն չշահագործվող պոչամբարը վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
Հայ ազգային կոնգրեսը հունվարի 18-ին սկսեց քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ասել է, որ «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է եւ որ վերակառուցելու են մարզադաշտը՝ պատրաստվելու Իտալիայի դեմ խաղին:
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը հունվարի 18-ին ասել է, որ հանդիպումներ են անցկացնում հանրապետության խոշոր հարկատուների հետ, որոնց շնորհիվ հնարավոր են համարում ապահովել 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված 101 միլիարդ դրամի հավաքագրումը:
Մայրաքաղաքի Աբովյան փողոցում սկսվել է խանութ-տաղավարների ապամոնտաժումը:
Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն հունվարի 18-ին ներկայացրեց սոճիների եւ ընդհանրապես ապօրինի ծառահատումների վերաբերյալ տվյալներ:
Պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը հունվարի 18-ին որոշում կայացրեց դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ։
Հայաստանյան անշարժ գույքի շուկայում վերջին մեկ-երկու տարում շատ որոշակի կայուն իրավիճակ է ստեղծվել, ասում է անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:
Ավելի քան 1,5 տարի առաջ բանակում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստին կարեւոր վկա Արման Մնացականյանը կրկին հայտարարեց, որ մանրամասներ չի հիշում:
ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին, որտեղ քննարկվել են երիտասարդներին վերաբերող մի շարք ծրագրեր:
Հայաստանում սկսել են սիրո խոստովանություններ անել եւ ամուսնական արարողություններ կազմակերպել սերենադների ուղեկցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը միայնակ կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
ՀԱԿ-ի լիդերները նշում են, թե իրական պատճառներ չկան, որ առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ին անդամակցող 18 կուսակցությունները ոչ թե միասնական ճակատով, այլ առանձին-առաձին մասնակցեն:
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի կալանավայրերից մեկում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով տուժել են 30 ազատազրկվածներ: Նրանցից 6-ի վիճակը ծանր է: Ղրղըզստանի օմբուդսմենը հայտարարել է, թե կալանավայրի ղեկավարությունը առաջացած կոնֆլիկտը կարգավորելու ժամանակ գործել է ոչ պրոֆեսիոնալ:
Թբիլիսիի Սուրբ նշան եկեղեցում բռնկված հրդեհից փլուզվել է եկեղեցու հարավարեւելյան հատվածը: Եկեղեցու ներսում պահվող հայկական գրականությունը մոխրացել է: Հրդեհի պատճառների մասին պաշտոնական վարկածներ չկան: Տեղի հայ բնակիչները նշում են, որ անտարբերության արդյունք է:
Ղազախստանում ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: կուսակցության առաջնորդները, ի նշան բողոքի, երկրի խորհրդարանի դիմաց այրել են քվեարկության արդյունքների մասին արձանագրությունները, ըստ որոնց հաղթել է իշխանական Նուր Օթան կուսակցությունը:
Եվս տասը փողոցներում գործարկվեցին արագաչափ սարքերը, որոնք մեխանիկորեն ֆիքսելու են սահմանված արագության գերազանցումը: Տեսախցիկների դեպքում խաչմերուկները մոնիտորներով հսկում են օպերատորները` արձանագրելով երթեւեկության կանոնների խախտումները:
Ազատություն ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակիցը արձանագրել է, թե ինչպես են խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից մեկում մեծաքանակ լցոնումներ արվում:
Էլիտար շենքեր կառուցող ընկերության գործունեությունից տուժած բնակարանատերերն երկուշաբթի օրը պաստառներով հավաքվել էին Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ` Սերժ Սարգսյանից պահանջելով պատժել «Գապբնակշին» ընկերությանը եւ ապահովել իրենց խախտված իրավունքների վերականգնումը: Նրանք հունվարի 16-ին նամակով դիմեցին նախագահին:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը հաստատեց, որ առաջիկայում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Նալբանդյանը նշեց, որ նման պայմանավորվածություն կա:
Մի քանի հարյուր երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ եւ ԱԺ պատգամավորներ հունվարի 15-ին ուղեւորվեցին Թեղուտ, որտեղ հանքարդյունաբերական ծրագրի շրջանակներում հատվել եւ շարունակվում են հատվել հեկտարներով անտառներ:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը: Հարցաքննվեցին 4 վկաներ:
Երեւանի քաղաքապետի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քաղաքապետարանի դիրքորոշումը չի փոխվել եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հետեւողական է փողոցային առեւտուրը արգելելու մասին նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը իրականացնելու հարցում:
-
Շուտով կլրանա մեկ տարի, ինչ Գեւորգ Չաուշի 14/3 հասցեի բնակիչները ամենատարբեր ատյաններում պայքարում են իրենց գնած բնակարանները ետ ստանալու համար:
Հիմնանորոգումից հետո վերաբացվեց Երեւանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնը:
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից վեց ամիս առաջ բանակ զորակոչված 18-ամյա Հայկ Խաչատրյանը դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է, հարազատների պնդմամբ, ջրծաղիկի բարդացման հետեւանքով:
Heritage հիմնադրամը եւ Wall Street Journal-ը հրապարակել են 2012 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի համաձայն Հայաստանն աշխարհում տնտեսական ազատության առումով զբաղեցնում է 39-րդ տեղը։
Թեղուտի պաշտպանության խումբը կրկին դիմել է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե: Խումբը շարունակում է պնդել, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի կատարում ստանձնած պարտավորությունները, այլեւ շարունակում է խախտել դրանք:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Լատինական Ամերիկայի երկրներ շրջագայության ընթացքում երեկ այցելել է Կուբա։ Ելույթ ունենալով Հավանայի համալսարանում` Ահմադինեժադը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային նոր հասարակարգ` շեշտելով, թե կապիտալիստականն իրեն արդեն սպառել է։
Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, այնպես էլ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը ակտիվորեն պատրաստվում են մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ու երկու ուժն էլ համոզված են, որ զգալի ներկայացվածություն են ունենալու հաջորդ խորհրդարանում:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը շրջել է Ստեփանակերտի փողոցներում՝ պարզելու մարդկանց տրամադրությունը տարեսկզբին:
Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը թերահավատորեն է մոտենում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը:
100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելը հանրաքվեի միջոցով պետք է որոշվի, սակայն իշխող Հանրապետական կուսակցությունը այս պահին հանրաքվե անցկացնելու ծրագրեր չունի, ուրեմն` ընտրակարգը չի փոխվի, համոզված է Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը:
Ի հակադրություն ներգնա տուրիզմի աճին, երեւանցիները նշում են, որ հայաստանյան հյուրանոցները մատչելի չեն:
Երեւանի «Փակ շուկայի» դարպասներն այս տարի չեն բացվել: Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող շուկայի եռուզեռին փոխարինելու են եկել նորոգման աշխատանքները:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում հունվարի 11-ին սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ, համալսարանական պրոֆեսոր, «Նաթանզ» միջուկային ձեռնարկության աշխատակից Մոսթաֆա Ահմադի Ռոհսանը։
Աշխարհահռչակ կոմպոզիտոր, երաժիշտ Գորան Բրեգովիչը բարեգործական համերգի ծրագրով Երեւանում է:
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են Բաքվում ավտոտեսչության աշխատակիցները կաշառք վերցնում վարորդներից: Հերթով կանգնեցնում են մեքենաները, առանց փաստաթղթեր պահանջելու, գումար վերցնում վարորդներից եւ թողնում հեռանան:
10 տարի առաջ առաջին անգամ ԱՄՆ-ից Կուբայի Գուանտանամո քաղաք տեղափոխվեցին բանտարկյալներ, ովքեր ազատազրկվել էին տեռորիզմի մեղադրանքով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը: 6 տարի պաշտոնավարման ժամկետով հանձնաժողովի անդամներ են նշանակվել ԱԺ պատգամավորներ, իրավաբաններ եւ ոլորտի փորձագետներ:
Հայ փորձագետները համոզված են, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ վերջին շրջանում սրված հարաբերությունները բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա:
Մի քանի օր առաջ Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատը տեղափոխվել էր Ամասիա: Այս որոշման դեմ բողոքի ակցիաները հասել էին մինչեւ հանրապետական նշանակության ավտոճանապարհի փակմանը: Բողոքի ակցիաներից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը փոխել է որոշումը եւ զինկոմիսարիատը կշարունակի գործել նախկին վայրում:
Խորհրդարանական ընդդիմության` Դաշնակցության եւ «Ժառանգության» նախաձեռնությունը կմտնի Ազգային ժողովի օրակարգ, բայց չի ընդունվի, համոզված է խորհրդարանի Հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը հունվարի 9-ին պաշտոնապես առաջադրել էր իր թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի` փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններում: Հունվարի 10-ին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի շուրջ հարյուր ընտանիքներ անցած տոների ընթացքում անդամագրվել են «Օրինաց երկիր» կուսակցությանը:
Հունվարի 9-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարության առաջին նիստին Օհանյանը դատարանում բավականին ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, թե «բարձրաստիճան մի պաշտոնյայի հեռախոսազանգից հետո վկայից դարձել է կասկածյալ եւ ձերբակալվել»:
Ամանորից հետո Երեւանցիները ամփոփում են տոնական շրջանը, հաշվում ծախսերը եւ գնահատում անցկացրած օրերը:
Հայաստանի բնապահպան-ակտիվիստներն արձանագրում են, որ 2011 թվականը ակտիվ բնապահպանական հաղթանակների տարի էր եւ հույս ունեն, որ դրանք կշարունակվեն նաեւ 2012-ին:
...
Մասնագետները Մաքսլիբերթիին պատմում են, թե որն է Քրիստոսի ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի խորհուրդը, եւ ինչ պարտադիր կերակրատեսակներ պետք է պատրաստվեն այդ օրը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հունվարի 4-ին Ստեփանակերտում շահագործման հանձնվեց «Արցախ» կոչվող թաղամասը։ Վեց բարձրահարկ նորակառույցներում բնակարաններ են ստացել զոհված զինծառայողների ընտանիքները, երկկողմանի ծնողազուրկ՝ ներկայումս Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում ծառայող սպաների ընտանիքները։
«Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը փորձել է որսալ Ամանորյա Երեւանի ամենագեղեցիկ տեսարանները:
ԼՂ նախագահ Բակո Սահակյանը եւ բարձրաստիճան զինվորականներ տարեմուտին այցելել են Լեռնային բանակի պաշտպանական դիրքեր: Ազատություն ռադիոկայանի թղթակից Լուսինե Մուսայելյանը պատմում է, որ ծառայության մեջ գտնվող զինվորները փորձել էին տոնական տեսք տալ խրամատներին ու պահակակետերին: