Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 05:42

Տեսանյութեր

Օդանավակայանում չվերթները հետաձգվել են

Օդանավակայանում չվերթները հետաձգվել են

Տեքստի չափը - +
10.02.2012
Առատ ձյան պատճառով Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում դադարեցվել են չվերթները:
Փետրվար 2012
10 Փետրվար 2012

Վիդեո Ասկերանցիները ոչ թե խնդրում, այլ պահանջում են

ԼՂ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի բնակիչները խոսեցին իրենց խնդիրների ու հոգսերի մասին:

Վիդեո Մահացած զինվորի մայրը գոհ չէ քննչական գործողություններից

Մեկ տարի առաջ Ստեփանակերտի զորամասերից մեկում գյումրեցի զինծառայող, 22-ամյա Թորգոմ Սարուխանյանի գործով նախաքննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան: Սակայն մահացած զինծառայողի մոր` Լենա Սարուխանյանի համար անհասկանալի եւ անընդունելի շատ հարցեր կան:

Վիդեո «Այս տարի հավատի վերականգնման տարի է լինելու»

Փետրվարի 9-ին Հրազդանի կենտրոնական հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին սատարելու էին եկել նաեւ Կոնգրեսի անդամները:

Վիդեո Երեւանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Երեւանում առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի են դարձել հատկապես բարձրադիր թաղամասեր տանող ավտոճանապարհները: Ձյուն մաքրող տեխնիկական միջոցները չեն բավարարում անգամ քաղաքային հիմնական ճանապարհները լիարժեքորեն մաքրելու համար: Կանգառներում մարդկանց կուտակումներ են: Տաքսիները չափազանց բարձր գներ են սահմանել մարդկանց տեղափոխելու համար:

Վիդեո Հունվարին պարենային ապրանքը մինչեւ 35 տոկոսով թանկացել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2012 թվականի հունվարին արձանագրել է պարենային ապրանքների մինչեւ 35 տոկոս թանկացում: Թանկացել են հատկապես մսամթերքն ու կաթնամթերքը:

Վիդեո Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 10.3 տոկոսով

Անցյալ տարի Հայաստան է այցելել շուրջ 758 հազար զբոսաշրջիկ: Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ 2010-ի համեմատ` 2011 Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 10.3 տոկոսով:

Վիդեո Նախարարը պնդում է` 5 տարի հետո անմշակ հողեր չեն լինի

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ, կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում հինգ տարի հետո Հայաստանում այլեւս անմշակ հողեր չեն լինի: Ըստ նախարարի` այս արդյունքին կհանգեցնեն «պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրվող աջակցությունները եւ Հայաստանի նախագահի` գյուղի զարգացմանն առնչվող հանձարարականները»:

09 Փետրվար 2012

Վիդեո Ուրիշի փոխարեն քվեարկության բազմաթիվ փաստեր ԱԺ-ում

«Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը շարունակ արձանագրում է, թե ինչպես են Հանրապետական կուսակցության պատգամավորները քվեարկում իրենց բացակա գործընկերների փոխարեն:

Վիդեո «Դորիանս»-ը կգնա՞ Բաքու՝ մասնակցելու «Եվրատեսիլ»-ին

Համացանցում տարածվել է «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնելու ամենահավանական թեկնածուն համարվող «Դորիանս» ռոք խմբի պատրաստած "This is our world" («Սա մեր աշխարհն է»), երգի տեսահոլովակը։ Ի վերջո Դորիանսը կգնա՞ Բաքու, թե ոչ, պարզ կդառնա մարտի կեսին:

Վիդեո Ըստ վարչապետի մամուլն ավելի ազատ է դարձել

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 9-ին մինչեւ կառավարության նիստը սկսելը անդրադարձավ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցին, որում 2010-ի համեմատ Հայաստանը 24 նիշով բարելավել էր դիրքերը կազմակերպության մամուլի ազատության տարեկան վարկանիշային աղյուսակում:

Վիդեո Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը «ժամանակավրեպ է

Կառավարությունը փետրվարի 9-ին բացասական եզրակացություն տվեց գալիք խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելուն վերաբերող խորհրդարանական ընդդիմության առաջարկած մի շարք օրինագծերին:

Վիդեո Եգանյանը մարդահամարի տվյալները «ահագնացող» չի համարում

Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մարդահամարի նախնական տվյալները, որոնց համաձայն երկրում առկա բնակչության թիվը վերջին տասը տարիներին նվազել է 130 հազարով, անսպասելի եւ «ահագնացող» չի համարում:

08 Փետրվար 2012

Վիդեո ՀՀԿ-ի համամասնական ցուցակում գործարարներ չեն լինի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինի:

Վիդեո Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Խորհրդարանը փետրվարի 8-ին քննարկեց Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունների նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի օրակարգ ներառել այն պատգամավորների հարցը, որոնք քվեարկում են ուրիշի փոխարեն:

Վիդեո IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) միջեւ փետրվարի 8-ին ստորագրված պայմանագրով նախատեսվում է 1.9 միլիոն դոլար դրամաշնորհի տրամադրում:

Վիդեո Հայ տատիկը «Միսիս Տատիկներ տիեզերք» մրցույթի հաղթող

Այս տարի հունվարի 19-23-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Միսիս Տատիկներ տիեզերք» մրցույթին: Երեք զավակների մայր ու երկու թոռնիկների տատիկ, լոռեցի Լուիզա Ծատուրյան-Աղաջանյանը ստացավ առաջին կարգի մրցանակ:

Վիդեո Ձյունառատ եղանակը Հայաստանում դեռ կշարունակվի

Հայաստանի տարածքում տեղացած առատ ձյունը անհարմարություններ է ստեղծել մեծահասակների եւ ոգեւորություն` փոքրահասակների համար: Օդերեւութաբանները վստահեցնում են, թե ձյունառատ եղանակը դեռ կպահպանվի հանրապետությունում:

Վիդեո Գյումրեցի 35 անօթեւան ընտանիք մերժում ստացավ

Մինչ գյումրեցիներին բնակարան հատկացնելը, հատուկ հանձնաժողովն ստուգում է անօթեւան ընտանիքների ներկայացրած փաստաթղթերը: Այդ ստուգումների արդյունքում 35 ընտանիք մերժում ստացավ:

Վիդեո Սինքրոն լողի ֆեդերացիան մոռացության է մատնված

Սինքրոն լողի Հայաստանի 16-ամյա ֆեդերացիան տարածաշրջանում միակն է, սակայն մինչ օրս լուրջ արդյունքներ, ցավոք, չի գրանցել: 13 հոգուց բաղկացած հավաքականի ղեկավարն ասում է, որ համապատասխան լողավազան չունեն մարզումները պատշաճ կերպով իրականացնելու համար:

07 Փետրվար 2012

Վիդեո Ավարտվեց Մարգար Օհանյանի գործով վկաների հարցաքննությունը

Փետրվարի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վկաների հարցաքննությունը:

Վիդեո Լրագրողը բացառեց, որ իր մեքենան դիպել է տուժողին

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը, փետրվարի 7-ին, ներկայացնելով իրեն մեղսագրվող միջադեպի մանրամասները, պնդեց, որ իր մեքենան չի դիպել գործով տուժող Աշոտ Ֆրանգուլյանին:

Վիդեո Հայ գրողները` ի պաշտպանություն թուրք գրչակցի

Հայ գրողները միացել են բանտում գտնվող թուրք գրող, հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին պաշտպանելու եվրոպացի բազմաթիվ անվանի գրողների նախաձեռնությանը:

Վիդեո Բաքվում մարմարյա փողոցները պատուհաս են դարձել

Գարնանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին ընդառաջ երկրի իշխանությունները կարգադրել են մարմարե սալիկներով ծածկել մայթերը: Սակայն դա անսպասելի վտանգի է վերածվել հետիոտնի համար:

Վիդեո ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը

Ազգային ժողովի փետրվարի 7-ի նիստի մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց հայտարարություն, ըստ որի խմբակցությունը բոյկոտում է խորհրդարանի այդ օրվա նիստը` պատճառաբանելով «խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ իրավիճակը», եւ լքեց նիստերի դահլիճը:

Վիդեո Հայ-ռուսական համագործակցությունը խորանում է

Փետրվարի 7-ին ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք բերել պայմանավորվածություններ: Չնայած պաշտոնական կողմերը լավատես են հնարավոր նոր ձեռքբերումների հարցում, սակայն վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նշում է, թե դրանք կմնան միայն թղթի վրա:

Վիդեո ՀԱԿ-ի համամասնական ցուցակի ձեւավորումը` «բարդագույն խնդիր»

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ներկայացմամբ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմումը « բարդագույն խնդիր է»:

Վիդեո Վանես Մարտիրոսյանը պաշտպանեց WBC վարկածով արծաթե գոտին

Հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ԱՄՆ-ում պաշտպանեց միջին քաշային կարգում WBC վարկածով արծաթե գոտին` 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով ամերիկացի 41-ամյա Թրոյ Լոուրիին: Այսպիսով Մարտիրոսյանը տարավ իր 32-րդ հաղթանակը:

06 Փետրվար 2012

Վիդեո Նոր «էլիտար» շենք՝ մանկապարտեզի հաշվին

Նալբանդյան փողոցում դեռեւս ԽՍՀՄ տարիներին կառուցված մանկապարտեզի շենքից այսօր փոսն է մնացել: Կառավարության որոշմամբ այստեղ էլ է վեր խոյանալու հերթական էլիտարը:

Վիդեո Բացահայտ հակասություն` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 6-ին զարմանքով հրապարակեց «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» եւ հարակից օրինագծերի տապալումն արձանագրող քվեարկության պատկերը: Իսկ օրինագիծը տապալեց կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի անդամները նախընտրեցին չքվեարկել:

Վիդեո Գրահրատարակչությունը գերակա ուղղություն կդառնա՞ Հայաստանում

Փետրվարի 6-ին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Հայաստանի գերակա ուղղությունները:

Վիդեո «Հայկական ժամանակ»-ի լրագրողն ազատ արձակվեց կալանքից

Փետրվարի 3-ին կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը երկուշաբթի կեսօրին մոտ ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Թղթակիցների հետ զրույցում նա շարունակեց պնդել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում իր լրագրողական գործունեության համար։

Վիդեո Մարզպետը համոզված է, որ Միքայելյանը չի ընտրվի

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Սասուն Միքայելյանը չի կարող դառնալ Հրազդանի քաղաքապետ:

05 Փետրվար 2012

Վիդեո Ոստիկանության պնդումները՝ «կեղծ եւ շինծու»

Փետրվարի 5-ին հրավիրած ասուլիսում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը հրապարակել է փաստեր՝ կեղծ եւ շինծու որակելով նախօրեին ոստիկանության տարածած տեսանյութում արված պնդումները, ըստ որոնց նույն օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը վրաերթի էր ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին եւ նրան անօգնական թողնելով՝ հեռացել:

04 Փետրվար 2012

Վիդեո Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Փետրվարի 4-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում ռուսաստանյան ընդդիմության անցկացրած «Հանուն ազնիվ ընտրությունների» կարգախոսով հանրահավաքի արդյունքում Ռուսաստանի իշխանություններին ուղղված պահանջներով բանաձեւ է ընդունվել։

Վիդեո Բազմահազարանոց ցույցեր՝ հանուն արդար ընտրությունների

Մոսկվայում եւ Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներում փետրվարի 4-ին տեղի են ունենում բազմամարդ հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ՝ «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսի ներքո:

03 Փետրվար 2012

Վիդեո Ոստիկանության պարզաբանումը լրագրողի կալանավորման առնչությամբ

Փետրվարի փ-ին կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի առնչությամբ նույն օրը երեկոյան ՀՀ ոստիկանության հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Հունվարի 13-ին Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Վիդեո «Լրագրողը հետապնդվում է ոստիկանապետի կողմից»

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին հայտարարել է, որ նույն թերթի լրագրող Հայկ Գեւորգյանը հետապնդվում է Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից: Նա ասել է` թերթի լրագրողի նկատմամբ առաջադրված մեղադրանքները շինծու են, եւ թերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան:

Վիդեո «Հայջրմուղկոյուղի»-ն վերահաշվարկում է գյուղացիների պարտքերը

Արարատի մարզի Դաշտավան գյուղի գյուղապետարանում փետրվարի 3-ին «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենն իր մի քանի աշխատակիցների, մարզպետի, ջրամատակարար ընկերության տարածքային, տեղամասային ղեկավարների ներկայությամբ լսեց գյուղացիների դժգոհությունները:

Վիդեո Քաղաքապետի թեկնածուն խոսում է խախտումների մասին

Թեեւ Կոտայքի մարզպետն ու Հրազդանի գործող քաղաքապետը հայտարարում են, թե Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն անցնում է օրենքի տառին համապատասխան եւ առանց խախտումների, քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը բարձրաձայնում է խախտումների ու ճնշումների մասին:

Վիդեո Կարող է ստորագրվել կոալիցիոն նոր հուշագիր

ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) չի բացառում, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները ստորագրվի կոալիցիոն նոր հուշագիր:

Վիդեո Նախընտրական «սուրճ-հարցում» Ռուսաստանում

Ռուսաստանի սրճարանային ցանցերից մեկը ոչ պաշտոնական հարցում է անցկացնում՝ առաջիկա ընտրություններում նախագահի ամենասիրված թեկնածուին որոշելու համար։ Սրճարաններում, ըստ հաճախորդների ցանկության, դարչինի եւ կաթնային սերուցքի օգնությամբ սուրճի բաժակներում ուրվագծում են առաջադրված թեկնածուների դիմանկարները, ապա հաշվում՝ նրանցից ով է առավել հանրաճանաչ այցելուների շրջանում։

Վիդեո «Ժառանգությունը» հակված է դաշինք կազմելու

Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 2-ին համագումար է հրավիրելու, որտեղ, ինչպես փետրվարի 3-ին կայացած ասուլիսում հայտարարեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, պարզ կդառնա մայիսին կայանալիք ընտրություններում «Ժառանգության» «մասնակցության հարցը, ձեւերն ու չափերը»:

Վիդեո Կալանավորվել է «Հայկական ժամանակ»-ի լրագրողը

Փետրվարի 3-ին կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը։

Վիդեո «Աշխատակիցներին արգելված է գումար վերցնել»

«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, ասաց, թե ըստ ընկերության տվյալների` բաժանորդները իրենց միլիարդների [դրամ] հասնող պարտքեր ունեն: «Ավելի լավ է` թիվը չասեմ», - ասաց նա:

02 Փետրվար 2012

Վիդեո Թուրքիայում միգրանտների կացությունը դժվարացել է

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով Թուրքիայում մշտական բնակության իրավունք չունեցող այլազգիներին թույլատրվում է երկրում մնալ ընդամենը 3 ամիս:

Վիդեո Վկան ցուցմունք տվեց Օհանյանի դեմ

ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Երեւանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը փետրվարի 2-ին դատարանում ցուցմունք տվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ: Հունվարի 9-ին մեկնարկած դատավարության ընթացքում մինչեւ այսօր հարցաքննված մեկ տասնյակից ավելի վկաներից ոչ մեկը ցուցմունք չէր տվել նրա դեմ:

Վիդեո Պետրոս Դուրյանը 2-րդ գերեզմանն ունի

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ ամփոփվեց արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները:

Վիդեո 2011-ին գրանցվել է ճանապարհային պատահարների ռեկորդային աճ

Ճանապարհային ոստիկանության տվյալներով 2011 թվականին ճանապարհային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի թվի աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցվել. շուրջ 2300 պատահարի զոհ է դարձել 327 մարդ, ավելի քան 3000 մարդ վնասվածքներ է ստացել:

01 Փետրվար 2012

Վիդեո Հայաստանում ծնելիությունը նվազել է, բնակչության թիվը` աճել

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության փետրվարի 1-ին հրապարակած տվյալների, Հայաստանի բնակչությունը 0,4 տոկոսով աճել է, թեեւ նույնքան տոկոսով աճել են մահացության դեպքերը, 3 տոկոսով նվազել է ծնելիությունը:

Վիդեո ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չսատարելու առիթ չունի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, փետրվարի 1-ին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի փոխի իր որոշումը եւ կոալիցիոն հուշագրի համաձայն 2013-ի նախագահական ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հայտարարեց, թե ԲՀԿ-ն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար:

Վիդեո Մայրաքաղաքին որքան մոտիկ, այնքան հեռու

Երեւանից ընդամենը 14 կմ հեռու գտնվող Մասիս քաղաքի բնակիչները դժգոհում են սոցիալական վատ պայմաններից:

Վիդեո Ղարաբաղում գործող միակ կամերային նվագախումբը

Լեռնային Ղարաբաղում արդեն 8 տարի գործող միակ կամերային նվագախումբը փորձում է ակտիվացնել գործունեությունը:

Վիդեո Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծ կկառուցվի

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտարարեց 2012-ին իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները:

Փետրվար 2012

Օրացույց