To get best possible experiance using our website we recommend that you upgrade to a newer version or other web browser. A list of the most popular web browsers can be found below.
Just click on the icons to get to the download page
Ցուցադրվեցին 17-18-րդ դդ. Ամստերդամում տպագրված հայերեն գրքերը
Տուրիստական սեզոնը բացվել է, չնայած մասնագետները վկայում են, թե Գառնիում եւ Գեղարդում տուրիզմի սեզոնը մշտապես բաց է: «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող այս գեղատեսիլ վայրերը՝ իրենց գույներով:
Տասնմեկ օր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով դեռեւս որեւէ մեկը չի ձերբակալվել:
Հասյատանը ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը դասական Եվրատեսիլ 2012 մրցույցթում զբաղեցրեց երրորդ տեղը: Այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը գերմանացի սպա Արմին Վեգների մասին է, ով հեղինակն է Հայոց ցեղասպանության մասին պատմող, ցեղասպանության լուռ վկաները հանդիսացող գրեթե բոլոր հայտնի լուսանկարների։ Ֆիլմն արդեն թարգմանվել է մոտ 8 լեզուներով, այժմ թարգմանվում է նաեւ թուրքերեն:
Մայիսի 14-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի մի խումբ մանկավարժներ պարգեւատրվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից, սակայն ուսուցիչնեչը նշում են, որ իրենք այնքան էլ գնահատված չեն պետության կողմից, աշխատավարձը բավարար չէ ընտանիքի հոգսերը հոգալու համար, եւ նրանցից շատերը ստիպված են համատեղել մանկավարժությունն ու հողագործությունը:
Երեւանում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում բացվել է «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են աշխարհահռչակ դիզայներական ընկերությունների հեղինակած ջահերի ընտրանին:
Հայաստանի բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը հավաստում է, որ Երեւանում քարե շենքերի 60 տոկոսը սեյսմակայուն չեն: Դրա պատճառն, ըստ մասնագետների, քաղաքի սխալ կառուցապատումն է:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մաշտոցի այգում կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստների դեմ:
Շուտով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կվերազինվի նոր տեխնիկայով` կարդիականացվեն ձայնային ու լուսային ձեւավորումները: 40 տարվա տեխնիկան թարմացվում է ավստրագերմանական մասնագիտացված կազմակերպության շնորհիվ: Վերանորոգման համար տրամադրվել է մոտ 8 միլիոն եվրո:
Երեւանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ մայիսի 10-ին հանաքվել էին բուհի դիմաց: Բողոքում էին, որ բուհի ղեկավարությունն իրենց չի թույլատրում անցկացնել ուսանողական համագումար՝ խախտելով իրենց իրավունքները:
Մաշտոցի պուրակում ապամոնտաժվել են բոլոր տաղավարները: Այգում ընթանում են բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ:
Երիտասարդ նկարիչները պատմում են, թե ինչպես սկսեցին «շարժել» իրենց նկարներն ու անել առաջին քայլերն անիմացիայի ոլորտում: Նրանք համոզված են, որ Հայաստանում անիմացիոն ֆիլմերի արտադրությունը «դեռ չի մեռել»:
Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ կորպուսը եւս նշեց Հաղթանակի տոնը: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորականները պարգեւատրվեցին:
Բժիշկները հավաստում են, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժած երիտասարդների վիճակը գնալով լավանում է: Վերակենդանացման բաժանմունքում հիվանդների թիվը նվազում է: Այսօրվա դրությամբ 7 հիվանդ կա:
Աբովյան 3/1 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերության շենքը (ԱՕԿՍ-ի շենքը) ետնամասից քանդում են: Մի խումբ ակտիվիստներ բողոքում են այս նախաձեռնության դեմ:
Երեւանում գործող Չարենցի տուն-թանգարանում բացվել է Չարենցի մտերիմ ընկերներից, Հայաստանի ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը:
Երեւանում երիտասարդ հեծանվորդները մասնակցեցին եռամարտի մրցումներին:
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածներից մեկն է 20-ամյա Ռոբերտ Քոչարյանը: Մայիսի 6-ին երիտասարդն առաջին անգամ իրականացրեց իր ընտրելու իրավունքը:
Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել դժբախտ պատահար։
Մաշտոցի այգու համար մի քանի ամիս շարունակ պայքարած մի խումբ ակտիվիստներ մայիսի 4-ին երթով գնացին մինչեւ քաղաքապետարան: Նրանք նամակների եւ դիմումների բաժին հանձնեցին ՀՀ Սահմանադրության մեկ օրինակ՝ ուղղված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, այգու փոխտնօրեն, Գագիկ Մովսիսյանը «Մաքսլիբերթի»ի հետ զրույցում նշում է, որ, ցավոք, սուղ ֆինանսական վիճակի պատճառով այսօր բարեկարգվում է նախկին 120 հեկտարի փոխարեն 80 հեկտար տարածքի կենտրոնական հատվածը միայն, իսկ եթե դրան էլ գումարենք վերջին տարիներին այգու աշխատակազմի կրճատումը, ապա այդ կենտրոնական հատվածն էլ բարեկարգվում է մեծ դժվարությամբ:
Կոնդը Երեւանի ամենահին թաղամասերից է։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» նշանակում է բոլորակ բլուր։
«Թումանյանական ընթերցումներ 5000 դրամ» խորագիրը կրող ցուցահանդեսով «Արտ լաբորատորիա» արվեստագետների խումբն անդրադարձել է ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատկերով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կաթողիկե եկեղեցու հարակից բակում շրջայցի ժամանակ հայտնեց, որ Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակները ապամոնտաժելու որոշումը կայացնելու է մայիսի 2-ին:
Մայիսի 1-ին տեղի ունեցավ Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը: Բացումն ուղեկցվեց տոնական միջոցառումներով:
Աշխատավորության օրը Հայաստանի կումունիստները Մաշտոցի պողոտայից տոնական երթով շարժվեցին դեպի Ստեփան Շահումյանի հրապարակ:
Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: 2010 թվականից, սակայն, վերամշակման շնորհիվ ծաղիկները երկրորդ կյանք են ստանում: