Մատչելիության հղումներ

Վիրավոր զինվորի վիճակը բավարար է գնահատվում


Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ փետրվարի 25-ին մարտական հենակետում հրազենային վնասվածք է ստացել 20-ամյա շարքային զինծառայող Արման Սեդրակյանը` նախնական տվյալներով հակառակորդի կողմից արձակված գնդակից: Նա այժմ գտնվում է Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում, վիճակը գնահատվում է բավարար:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` «սպանության փորձ», կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG