Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում ընտրախախտումների դեպքում անհապաղ ահազանգել


Հայաստանի ոստիկանությունը կոչ է անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, քաղաքացիներին` «ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն»:

«Ձեր ազնիվ եւ անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ եւ արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը», - ասված է երեկ երեկոյան Ոստիկանության տարածած կոչ-հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել «Ազգային ժողովի ընտրություններին նախորդող շրջանում եւ հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետեւողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ եւ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG