Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը զգուշացնում է Սիրիայի իշխանություններին


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսը նախազգուշացրել է Սիրիայի իշխանություններին չինտենսիվացնել հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ` ի նկատի ունենալով, որ առաջիկայում կարող է զինադադար հաստատվել նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի եւ ապստամբների միջեւ:

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի անունից երկուշաբթի օրը ներկայացրեց մի նախագիծ, որը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ որն առաջարկում է առանց նախապայմանների զինադադար հաստատել Սիրիայում:

Անանի այդ առաջարկից հետո սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե կառավարական ուժերը ակտիվացրել են իրենց հարձակումները ընդդիմադիրների, խաղաղ բնակչության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG