Մատչելիության հղումներ

Հայ - ռուսական շտաբային բանակցություններ Երեւանում


Ապրիլի 4-7-ը Երեւանում անցկացվելու են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների հերթական շտաբային բանակցությունները:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` բանակցությունների ընթացքում քննարկվելու են տեղեկատվական հակազդեցության, տարածքային պաշտպանության, երկու երկրների զինված ուժերի Միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման ղեկավարման կազմակերպման եւ ռազմավարական ու օպերատիվ պլանավորմանն առնչվող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG