Մատչելիության հղումներ

Ասադը մեղադրում է Թուրքիային


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «Ադդունիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեղադրել է Թուրքիային իր երկրում շարունակվող արյունահեղության համար։

«Թուրքիան ուղղակի պատասխանատվություն է կրում Սիրիայում թափվող արյան համար», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ասադը։

Reuters-ը ընդգծում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախկինում ջերմ հարաբերություններ է ունեցել Ասադի հետ` նրան անվանելով «եղբայր», սակայն այժմ դարձել է նրա ամենախիստ քննադատներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG