Մատչելիության հղումներ

Պարտություն եւ հաղթանակ՝ 7-րդ տուրում


Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր կրեց առաջին պարտությունը։ Յոթերորդ տուրում Հայաստանի շախմատիստները 1.5:2.5 հաշվով զիջեցին Չինաստանի թիմին։

Այսօր երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին հայաստանցի շախմատիստուհիները՝ 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Իտալիայի հավաքականի նկատմամբ։

Յոթ տուրերում Հայաստանի շախմատիստները տարել են հինգ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի եւ մեկում պարտվել։ Այսօրվա պարտությունից հետո նրանք 2-րդ հորիզոնականից նահանջեցին 4-րդը։

Հայաստանցի շախմատիստուհիները հաղթել են հինգ, պարտվել՝ երկու հանդիպումներում եւ այժմ 15-րդ տեղում են։

Հայաստանի տղամարդկանց թիմը վաղը կհանդիպի Ուզբեկստանի, կանանց թիմը՝ Ռումինիայի ընտրանու հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG