Չորեքշաբթի, փետրվարի 10, 2016 Ժամանակը Երեւանում 23:59

    Լուրեր

    Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ

    06.09.2012
    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու եւ Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

    Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
    06 սեպտեմբերի 2012
    06 սեպտեմբերի 2012

    Օրացույց

    Ամենակարդացվողը