Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը քննադատում է Անվտանգության խորհրդին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը քննադատության է ենթարկել կազմակերպության Անվտանգության խորհրդին` Սիրիայի քաղաքացիներին արյունահեղությունից պաշտպանելու ուղղությամբ բավարար ջանքեր չգործադրելու համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում իր ելույթում նա հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի անգործության հետեւանքով ոչ միայն սիրիացի ժողովուրդն է տուժել, այլեւ վտանգվել է կազմակերպության հեղինակությունը:

Բան Կի-մունը կոչ է արել անհապաղ ջանքեր գործադրել Սիրիայի իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG