Հինգշաբթի, հոկտեմբերի 23, 2014 Ժամանակը Երեւանում 18:23

Լուրեր

Հուշագիր Ազգային մրցունակության հիմնադրամի եւ «Ավստրիական Ավիաուղիներ»-ի միջեւ

06.12.2012
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) եւ «Ավստրիական Ավիաուղիներ» ընկերության Հայաստանի մասնաճյուղի միջեւ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Փաստաթուղթը ստորագրել են Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ «Ավստրիական Ավիաուղիներ»-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լուկաս Նեգեդլին` Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի ներկայությամբ:

Ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն խթանելու համար համատեղ ջանքերի ուղղորդման անհրաժեշտությունը` համաձայնություն է ձեռք բերվել, որ «Ավստրիական Ավիաուղիներ»-ը տրամադրելու է երկկողմանի ուղեւորության տոմսի հատուկ սակագին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ՀԱՄՀ-ի կողմից կազմակերպված միջազգային զբոսաշրջային միջոցառումներին:

Ըստ այդմ, տոմսերի սակագինը Եվրոպա ուղղության համար սահմանվելու է՝ սկսած 99 եվրոյին համարժեք դրամ, Պեկին եւ Տոկիո ուղղությունների համար՝ սկսած 399 եվրոյին համարժեք դրամ, իսկ ԱՄՆ ուղղության համար՝ սկսած 299 եվրոյին համարժեք դրամ: Սակագները չեն ներառում օդանավակայանների հարկերը:
06 դեկտեմբերի 2012
06 դեկտեմբերի 2012

Օրացույց

Ամենակարդացվողը