Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Հայաստանը բաց քաղաքականություն է վարում»


«Հայաստանը երբեք չի հայտարարել ու չի հայտարարի, որ առաջնահերթությունը տալիս է եվրատլանտյան կողմնորոշմանը, որ նախընտրում է եվրատլանտյան համագործակցությունը այլ ուղղությունների համեմատությամբ», - ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան հարցադրման, թե կարծիք կա, որ Հայաստանը առաջնահերթությունը տալիս է եվրատլանտյան կողմնորոշմանը, եւ ստացվում է, որ մյուս բոլոր հարաբերությունները, այդ թվում եւ Ռուսաստանի հետ, երկրորդ պլանում են։

«Երբ ասում ենք, որ Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ, ավելորդ խոսքեր պետք չեն` սրանով ամեն ինչ ասված է», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միեւնույն ժամանակ, նա հավելել է. - «Ուզում եմ շեշտել, որ մեր հարաբերությունները շատ հաջող ու դինամիկ զարգանում են Եվրոպական միության հետ»։

«Հայաստանը բաց եւ կանխատեսելի քաղաքականություն է վարում», - «Ինտերֆաքս»-ին ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG