Մատչելիության հղումներ

Հոսպիտալում նորակոչիկի մահվան փաստով գործ է հարուցվել


Անցած տարվա դեկտեմբերի 23-ին զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Նորայր Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն» - վստահեցնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը։

Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ, նրա համար պարզաբանվել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG