Մատչելիության հղումներ

Պակիստանում մեկ օրում 115 մարդ է սպանվել


Պակիստան - Զույգ պայթյունների պատճառած ավերածությունը Քուեթա քաղաքում, 11-ը հունվարի, 2013թ.
Պակիստան - Զույգ պայթյունների պատճառած ավերածությունը Քուեթա քաղաքում, 11-ը հունվարի, 2013թ.
Պակիստանում տարբեր խմբավորումների կողմից երեկ իրականացված ռմբահարումների հետեւանքով 115 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Մեկ օրում նման արյունահեղությունը այդ երկրում վերջին տարիների համար աննախադեպ է։

Զոհերի ամենամեծ թիվը` շուրջ ութ տասնյակ մարդ, արձանագրվել է հարավարեւելյան Բալոչիստան նահանգի մայրաքաղաք Քուեթայում երկու պայթյունների հետեւանքով, որոնց թիրախը եղել են շիա փոքրամասնության ներկայացուցիչները։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է սուննի զինյալների Լաշկար-Է-Ջհանգվի խմբավորումը։

Նույն քաղաքում իրականացված մեկ այլ պայթյուն ուղղված է եղել անվտանգության ուժերի դեմ։ Այս պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, պատասխանատվությունը ստանձնել է անջատողական «Միացյալ Բալուչի բանակ» խմբավորումը։

Առնվազն 22 մարդ էլ զոհվել է հյուսիսարեւմտյան Սուաթ հովտում կրոնական հավաքի ժամանակ իրականացված պայթյունից։ Այս ահաբեկչության համար կասկածվում է Պակիստանի «Թալիբան» շարժումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG